Road works in Garni and nearby settlements

Outcome

Submissions closed on 15 October 2026. No award has been published yet. Open tenders like this one are listed below.

The ARMEPS notice page lists publication at 17:09 on 7 October 2026; the tender record gives 12:58 UTC on the same date.

Place
Garni Municipality and nearby settlements, Kotayk Region, Armenia
The notice lists 15 October 2026 at 10:00; no time zone is stated.
Time not stated
Contract value
Not stated in the notice
Lots
1 lot
Classification
Construction and civil works
Published
October 7, 2026
ARMEPS

Overview

Garni Municipality invited quotations for road works on Streets 4, 5 and 6 in Garni’s 5th District, sections of Azatamartikneri Highway and Saryan Street, roads in Voghjaberd, and a road in Sari, Hachavan. The one-phase procedure is a single-lot request for quotations. The notice lists a submission deadline of 15 October 2026 at 10:00; it has passed. The lot table lists 1,583.596 without stating a currency, unit or scale.

Information based on the public notice

What the buyer needs

Municipal road construction and repair works across named streets and road sections in Garni and nearby settlements.

  • The notice sets qualification security at 15% for the selected participant and contract security at 10%.
  • Bids are assessed on lowest price among those meeting the stated requirements.

Lots

1 ·Road works in Garni and nearby settlements

Tender details

Buyer
ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարան
Country
Armenia
Procedure
One-phase request for quotations; one lot.
Classification
Construction and civil works
Notice reference
armeps:12513757
Submission deadline
15 October 2026, 10:00; the notice does not state a time zone.
Scope
Road works in Garni’s 5th District (Streets 4–6), sections of Azatamartikneri Highway and Saryan Street, roads in Voghjaberd, and a road in Sari, Hachavan.
Selection
Lowest price among bids that meet the stated requirements.
Qualification security
The selected participant must provide qualification security of 15%.
Contract security
The notice requires contract security of 10%.
Lot table amount
1,583.596 is listed; currency, unit and scale are not specified.
Contact
Committee secretary S. Navasardyan; telephone 093606508; sona.varujani@gmail.com.

What to check in the tender documents

  • The notice page leaves estimated value blank. The lot-table figure 1,583.596 has no stated currency, unit or scale. No award or award date is shown. The displayed deadline has no stated time zone.
Get started with Ziva

Original notice

Read the original description

Announcement and invitation for the procedure (code ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21) organized by the Garni Municipality (Kotayk Region, RA) for the procurement of works on Streets 4, 5, and 6 of the 5th District and Azatamartikneri Highway in the settlement of

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի 2026 թվականի հոկտեմբերի 6-ի N 1 որոշմամբ Ընթացակարգի ծածկագիրը ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21 Պատվիրատուն` Գառնիի համայնքապետարանը, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Գառնի ,Շահումյան 4 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով: Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Գառնի բնակավայրի 5-րդ թաղամասի 4-րդ, 5-րդ և 6-րդ փողոցների, Ազատամարտիկների խճուղու 1-ին նրբանցքի, Սարյան փողոցի, Ողջաբերդ բնակավայրի 2-րդից 3-րդ և 4-րդ փողոցների հացավան բնակավայրի սարի ճանապարհի հողային ծածկույթով ճանապարհների անցանելիության բարելավման աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք: Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով: Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ Սույն ընթացակարգի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները: Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 8 -րդ օրվա ժամը 10։00 -ը: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն: Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 8 -րդ օրը ժամը 10։00_-ին։ Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքարկումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար ` Ս. Նավասարդյանին: Հեռախոս 093606508 Էլ. փոստ sona.varujani@gmail.com Պատվիրատու՝ Գառնիի համայնքապետարան Հաստատված է ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21 ծածկագրով Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի 2026թ. Հոկտեմբերի 6-ի N 1 որոշմամբ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ << ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ>> Հ Ր Ա Վ Ե Ր ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` Գառնի բնակավայրի 5-րդ թաղամասի 4-րդ, 5-րդ և 6-րդ փողոցների, Ազատամարտիկների խճուղու 1-ին նրբանցքի, Սարյան փողոցի, Ողջաբերդ բնակավայրի 2-րդից 3-րդ և 4-րդ փողոցների հացավան բնակավայրի սարի ճանապարհի հողային ծածկույթով ճանապարհների անցանելիության բարելավման ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ Հարգելի մասնակից նախքան հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել սույն հրավերը, քանի որ հրավերին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման: ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ Գառնի բնակավայրի 5-րդ թաղամասի 4-րդ, 5-րդ և 6-րդ փողոցների, Ազատամարտիկների խճուղու 1-ին նրբանցքի, Սարյան փողոցի, Ողջաբերդ բնակավայրի 2-րդից 3-րդ և 4-րդ փողոցների հացավան բնակավայրի սարի ճանապարհի հողային ծածկույթով ճանապարհների անցանելիության բարելավման ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻ ՄԱՍ I. 1. Գնման առարկայի բնութագիրը 2. Մասնակցի մասնակցության իրավունքի պահանջները և դրանց գնահատման կարգը, ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու պայմանները 3. Հրավերի պարզաբանումը և հրավերում փոփոխություն կատարելու կարգը 4. Հայտը ներկայացնելու կարգը 5.Հայտի գնային առաջարկը 6. Հայտի գործողության ժամկետը, հայտերում փոփոխություն կատարելու և դրանք հետ վերցնելու կարգը 8. Հայտերի բացումը, գնահատումը և արդյունքների ամփոփումը 9. Պայմանագրի կնքումը 10. Որակավորման և պայմանագրի ապահովումները 11. Ընթացակարգը չկայացած հայտարարելը 12. Գնման գործընթացի հետ կապված գործողությունները և (կամ) ընդունված որոշումները բողոքարկելու մասնակցի իրավունքը և կարգը ՄԱՍ II. ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՀԱՅՏԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ 1.Ընդհանուր դրույթներ 2.Ընթացակարգի հայտը 3.Հավելվածներ 1-7 Սույն հրավերը տրամադրվում է ի լրումն ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21 ծածկագրով անցկացվող գնանշման հարցման (այսուհետև` ընթացակարգ) հայտարարության։ Սույն հրավերը կազմվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք), ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ` Կարգ) և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և նպատակ ունի Գառնի համայնքապետարանի (այսուհետ` պատվիրատու) կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետ` մասնակից) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, ընտրված մասնակցին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։ Հայտեր կարող են ներկայացնել բոլոր անձիք, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։ Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։ Գնահատող հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային փոստի հասցեն է` sona.varujani@gmail.com ՄԱՍ I ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ 1.1 Գնման առարկա է հանդիսանում Գառնի բնակավայրի 5-րդ թաղամասի 4-րդ, 5-րդ և 6-րդ փողոցների, Ազատամարտիկների խճուղու 1-ին նրբանցքի, Սարյան փողոցի, Ողջաբերդ բնակավայրի 2-րդից 3-րդ և 4-րդ փողոցների հացավան բնակավայրի սարի ճանապարհի հողային ծածկույթով ճանապարհների անցանելիության բարելավման աշխատանքների ձեռքբերումը (այսուհետ` նաև աշխատանք), որը խմբավորված է «1» չափաբաժիններում` Չափաբաժինների | Չափաբաժնի անվանումը համարները | գնման գինը | 1 | 1583.596 | Գառնի բնակավայրի 5-րդ թաղամասի 4-րդ, 5-րդ և 6-րդ փողոցների, Ազատամարտիկների խճուղու 1-ին նրբանցքի, Սարյան փողոցի, Ողջաբերդ բնակավայրի 2-րդից 3-րդ և 4-րդ փողոցների հացավան բնակավայրի սարի ճանապարհի հողային ծածկույթով ճանապարհների անցանելիության բարելավման աշխատանքներ Աշխատանքի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև մասնագիրը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են կնքվելիք պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի N 6 հավելվածում։ 2. ՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ 2.1 Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք. 1) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ. 3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող հինգտարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է. 4) որոնց վերաբերյալ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի չարաշահման կամ անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտը հայտը ներկայացվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում դարձել է անբողոքարկելի, իսկ բողոքարկված լինելու դեպքում թողնվել է անփոփոխ․ 5) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում. 6) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Ընդ որում, եթե մասնակիցը սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված ցուցակներում ներառվել է հայտը ներկայացնելու օրվանից հետո, ապա նրա տվյալ հայտը ենթակա չէ մերժման: Մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (այսուհետ նաև ցուցակ), եթե` խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորան ապահովման գումարը. որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից: 2.2 Մասնակցության իրավունքի գնահատման համար մասնակիցը հայտով պետք է ներկայացնի իր կողմից հաստատված` սույն հրավերի 2-րդ մասի 2.1 կետով նախատեսված գրավոր հայտարարություն: Բացի սույն կետով նախատեսված հայտարարությունից մասնակցության իրավունքի գնահատման համար մասնակցից, այդ թվում ընտրված մասնակցից այլ փաստաթղթեր կամ հիմնավորումներ չեն կարող պահանջվել: Մասնակցի հայտարարության իսկությունը գնահատող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) գնահատում է սույն հրավերով սահմանված պայմաններով: 2.3 Արգելվում է սույն կետով սահմանված փոխկապակցված անձանց և (կամ) միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը սույն ընթացակարգին (միևնույն չափաբաժնին), բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և (կամ) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գնումների գործընթացին մասնակցության դեպքերի: Կարգի 119-րդ կետի իմաստով` 1) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, 2) ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝ ա. տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի տաս տոկոսից ավելին տնօրինող մասնակից. բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ. գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի նախագահ, անդամ. դ. իրավաբանական անձի այնպիսի աշխատակից, որն աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ էական ազդեցություն ունի. 3) ֆիզիկական անձի կարգավիճակ չունեցող մասնակիցները համարվում են փոխկապակցված, եթե` ա. տվյալ անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) տաս և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները. բ. նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տաս տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամները (եթե մասնակիցը ֆիզիկական անձ է) իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տաս տոկոսից ավելիին կամ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն. գ. նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ. դ. նրանք գործել կամ գործում են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից. Սույն կետի իմաստով ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ կամ եղբոր ամուսինն ու երեխաները: 2.4 Մասնակիցը ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, Օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում և կարգով ներկայացնում է որակավորման ապահովում՝ գնման գնի 15 տոկոսի.1 չափով: 2.5 Սույն ընթացակարգի շրջանակում կնքվելիք պայմանագիրը կարող է իրականացվել ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով։ Ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ սույն ընթացակարգին (միևնույն չափաբաժնին) մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցը: 2.6 Մասնակիցները կարող են սույն ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Նման դեպքում` 1) համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող նույն ընթացակարգին (միևնույն չափաբաժնին) ներկայացնել առանձին հայտ: Սույն պարբերության պահանջի չպահպանման դեպքում` հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը. 2) Մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները: 3. ՀՐԱՎԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՎԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ 3.1 Օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` մասնակիցն իրավունք ունի պատվիրատուից պահանջել հրավերի պարզաբանում։ Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր հանձնաժողովից պահանջելու հրավերի պարզաբանում։ Հանձնաժողովը հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրում է գրավոր ` հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: 3.2 Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը պարզաբանումը տրամադրելու օրը հրապարակվում է www.procurement.am հասցեով գործող տեղեկագրի (այսուհետ` տեղեկագիր) «Գնումների հայտարարություններ» բաժնի «Հրավերների պարզաբանումների վերաբերյալ հայտարարություններ» ենթաբաբաժնում` առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները։ 3.3 Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն բաժնով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է սույն հրավերի բովանդակության շրջանակից կամ եթե հարցումը վերաբերում է վերջինիս կողմից առաջարկվելիք սարքերի և սարքավորումների տեխնիկական բնութագրերի` սույն հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համարժեքության համապատասխանությանը։ Ընդ որում, մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին` հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: 3.4 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ։ Փոփոխություն կատարելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու և դրանք տրամադրելու պայմանների մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում։ 3.5 Յուրաքաչյուր ոք իրավունք ունի մինչև հրավերում փոփոխությունների կատարման համար սահմանված վերջնաժամկետը լրանալը, էլեկտրոնային փոստի միջոցով գնահատող հանձնաժողովի քարտուղարին ներկայացնել հիմնավորումներ հրավերով սահմանված գնման առարկայի բնութագրերի՝ օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների տեսակետից՝ առանց նշելու անունը ազգանունը: Ներկայացված հիմնավորումներն ընդունելի համարվելու դեպքում գնահատող հանձնաժողովը սահմանված ժամկետում դրանցով պայմանավորված փոփոխություններ է կատարում հրավերում: 3.6 Հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից։ 4. ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ 4.1 Սույն ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը հանձնաժողովին ներկայացնում է հայտ։ Հայտը սույն հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է: Հայտը ներկայացվում է մինչև դրա համար սույն հրավերով սահմանված ժամկետի ավարտը։ Հայտի պատրաստման կարգը նկարագրված է սույն հրավերի 2-րդ մասում` գնանշման հարցմանի հայտերը պատրաստելու հրահանգում։ 4. 2 Ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել համակարգի միջոցով՝ ոչ ուշ, քան սույն ընթացակարգի հայտարարությունը և հրավերը համակարգում հրապարակվելու օրվանից հաշված 8-րդ օրվա ժամը «10:00»-ն։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից ։ 4.3 Մասնակիցը հայտով ներկայացնում է` 1) իր կողմից հաստատված՝ սույն հրավերի 2-րդ մասի 2.1 կետով նախատեսված դիմում-հայտարարություն` նշելով էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության հասցեն և հեռախոսահամարը, որը ներառում է` ա) հավաստում սույն հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր և իրեն փոխկապակցված անձանց տվյալների համապատասխանության մասին. բ) հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, սույն հրավերով սահմանված կարգով և ժամկետում, որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին. գ) հայտարարություն սույն ընթացակարգի շրջանակում անբարեխիղճ մրցակցության, գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին. դ) հայտարարություն սույն ընթացակարգի շրջանակում իրեն փոխկապակցված անձանց և (կամ) իր կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս իրեն պատկանող բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցության բացակայության մասին. ե) իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր՝ համաձայն հավելված 1-ի: Հայտարարագիր չի ներկայացվում, եթե մասնակիցը անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ է:Ընդ որում եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն պարբերությամբ նախատեսված հայտարարագիրը որը հայտերը բացելուց հետո ավտոմատ եղանակով հրապարակվում է համակարգում, պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է նաև տեղեկագրում. 2) իր կողմից հաստատված գնային առաջարկ. 3) 4) շինարարական աշխատանքների գնման դեպքում իր կողմից հաստատված հավաստում՝ սույն հրավերին կցված նախագծային փաստաթղթերով, որը հանդիսանում է նաև կնքվելիք պայմանագրի անբաժանելի մասը, սահմանված տեխնիկական բնութագրերին և երաշխիքային սպասարկման պայմաններին համապատասխանող նյութերի և (կամ) սարքերի ու սարքավորումների տեղադրման (օգտագործման) պարտավորության մասին՝ մինչև տեղադրումը (օգտագործումը) դրանց տեխնիկական բնութագրերը, ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, մակնիշները և երաշխիքային ժամկետները նախապես գրավոր համաձայնեցնելով պատվիրատուի հետ: Սույն ենթակետով նախատեսված հավաստումն առանձին հավելվածով հաստատվում է նաև կնքվելիք պայմանագրով.9 5) ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները, եթե կնքվելիք պայմանագիրն իրականացվելու է ենթակապալի միջոցով: 6) համատեղ գործունեության պայմանագրի պատճենը, եթե մասնակիցները սույն ընթացակարգին մասնակցում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Ընդ որում համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) սույն ընթացակարգին մասնակցելու դեպքում՝ համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող սույն ընթացակարգին (միևնույն չափաբաժնին) ներկայացնել առանձին հայտ: Սույն պարբերության պահանջի չպահպանման դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը. եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված է, որ մասնակիցների ընդհանուր գործերը վարում է համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակից, ապա հայտը ներկայացվում, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում վճարումները կատարվում են այդ մասնակցին: Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագրով նախատեսվում է, որ ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործել բոլոր մասնակիցների անունից, ապա պայմանագիր կնքվելու դեպքում դրա հիման վրա վճարումները կատարվում են հայտը ներկայացրած մասնակցին: 5. ՀԱՅՏԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ 5.1 Առաջարկվող գինը աշխատանքի արժեքից բացի ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը և չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից: Առաջարկվող գնի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով համակարգի միջոցով: 5.2 Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Արժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա ներկայացվող գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Ընդ որում. ա. մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն կետում նշված հարկի գումարի հաշվարկման, բ. շինարարական աշխատանքների գնման դեպքում մասնակիցը չի ներկայացնում իր կողմից լրացված ծավալաթերթ-նախահաշիվ, իսկ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրի շրջանակում կատարողական ակտերի դիմաց վճարումներն իրականացվում են համաձայն հրավերին կցված ծավալաթերթ-նախահաշվի՝ հետևյալ բանաձևով՝ ՎԳ=ՄԳ/ՆԳxԿԾ, որտեղ՝ ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է. ՆԳ-ն սույն հրավերով հրապարակված շինարարական աշխատանքների նախահաշվային գինն է. ԿԾ-ն տվյալ կատարողական ակտով ներկայացված աշխատանքների ծավալն է՝ գումարային արտահայտությամբ. ՎԳ –ն ծավալաթերթ-նախահաշվով սահմանված աշխատանքների դիմաց վճարվող գումարն է:9 Մասնակցի հայտը ենթակա չէ մերժման, եթե` ա. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակները լրացված են միայն թվերով, իսկ ընդհանուր գնի սյունակը` և տառերով և թվերով կամ միայն տառերով. բ. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների միջև առկա է անհամապատասխանություն, սակայն տառերով կամ թվերով նշված գումարներից որևէ մեկի հանրագումարը համապատասխանում է ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարին. գ. գնային առաջարկում չափաբաժնի համարը սխալ է նշված, սակայն գնման առարկայի անվանումը ճիշտ է լրացված. դ. գնային առաջարկի արժեք, ավելացված արժեքի հարկ և ընդհանուր գումար սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների լումաները կլորացված են մինչև հինգ տասնորդականը՝ դեպի ներքև ամբողջ թիվը, իսկ հինգ տասնորդական և դրանից ավելին՝ դեպի վերև ամբողջ թիվը. ե. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում գումարները լրացված են ինչպես թվերով, այնպես էլ տառերով, և դրանք համապատասխանում են միմյանց, իսկ ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարի մեջ լրացված են ավելորդ բառեր, որի արդյունքում ստացվում է գոյություն չունեցող թիվ: Ընդ որում սույն պարբերության մեջ նշված դեպքում գնահատող հանձնաժողովը հայտը գնահատելիս հիմք է ընդունում արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով լրացված գումարների հանրագումարը. զ. գնային առաջարկի սյունակներում տառերով լրացված գումարների մեջ լումաները նշված են թվերով : 5.3 Եթե կնքվելիք պայմանագրի գինը կայուն է, ապա գնային առաջարկը ներկայացվում է մեկ թվով՝ պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գնով և համակարգում պարտադիր լրացվում է առանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման։ Ընդ որում մասնակցից չի կարող պահանջվել, որ նա ներկայացնի գնային առաջարկի հիմնավորումներ կամ որևէ այլ տիպի տեղեկություններ կամ փաստաթղթեր, ինչպես նաև մասնակցի շահույթի չափը չի կարող հրավերով սահմանափակվել: 6. ՀԱՅՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ 6.1 Օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` հայտը վավեր է մինչև Օրենքին համապատասխան պայմանագրի կնքումը, մասնակցի կողմից հայտի հետ վերցնելը, հայտի մերժումը կամ սույն ընթացակարգը չկայացած հայտարարվելը։ 6.2 Օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` մասնակիցը, մինչև սույն հրավերի 1-ին մասի 4.2 կետում նշված` հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը։ .7. 8. ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ 8.1 Հայտերի բացումը կկատարվի հանձնաժողովի հայտերի բացման նիստում ` սույն ընթացակարգի հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակվելու օրվանից հաշված 8-րդ օրվա ժամը 10:00-ին։ Հայտերի բացման և գնահատման նիստում հանձնաժողովի նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված` սույն ընթացակարգի շրջանակում գնվելիք աշխատանքների գնման գինը՝ մեկ թվով արտահայտված, ինչպես նաև հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված, հիմք ընդունելով տառերով գրվածը: Համակարգում հանձնաժողովի բացող անդամների գործառույթներն աստիճանակարգված են: Աստիճանակարգումը որոշվում է հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի առաջին բացող անդամն իր կատարած նշումներով երկրորդ բացող անդամի դիտարկմանն է ներկայացնում բացման ենթակա այն հայտերի ցուցակը, որոնց համակարգը դիտել է որպես ներկայացված (պիտանի) հայտեր, որից հետո երկրորդ բացող անդամը հաստատում է իրեն ներկայացված հայտերի ցուցակը: Հաստատումից հետո բեռնվում է հայտերի բացման մասին արձանագրությունը (համակարգում՝ հաշվետվություն), որը հայտերի բացման օրը հանձնաժողովի քարտուղարը համակարգի միջոցով ուղարկում է մասնակիցների էլեկտրոնային փոստերին: 8.2 Հայտերը գնահատվում են սույն հրավերով սահմանված կարգով: Գնման ընթացակարգի չափաբաժինների քանակը յոթանասունհինգը չգերազանցելու դեպքում հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված տասնհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ քսանաշխատանքային օրվա ընթացքում: Բավարար են գնահատվում սույն հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են: Ընդ որում հայտերի բացման և գնահատման նիստում հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում են գնային առաջարկները և/կամ հայտի ապահովումը կամ դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ սույն հրավերի 1-ին մասի 8.9 կետով սահմանված դեպքի: 8.3 Ընտրված և այդպիսին չճանաչվածմասնակիցների որոշման նպատակով հանձնաժողովի նախագահն ավտոմատ եղանակով ստեղծում է հայտերի գնահատման մասին արձանագրություն, որը համակարգում հաստատվում է հանձնաժողովի անդամների կողմից` համակարգում նշում կատարելու միջոցով: 8.4 Ընտրված մասնակիցը որոշվում է` բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ Ընդ որում, հանձնաժողովի կողմից ընտրված և այդպիսին չճանաչվածմասնակիցներին որոշելիս գնային առաջարկների գնահատումը և համեմատումն իրականացվում է առանց սույն հրավերի 1-ին մասի 5.2-րդ կետում նշված հարկի գումարի հաշվարկման, իսկ հայտերը գնահատելիս հիմք է ընդունում համակարգում կցված` մասնակցի կողմից հաստատված գնային առաջարկը: 8.5 Եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը։ Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով` տվյալ օրվա Կենտրոնական Բանկի սահմանած փոխարժեքով։ փոխարժեքով։ 8.6 Հանձնաժողովը հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից որոշում և հայտարարում է ընտրված և այդպիսին չճանաչվածմասնակիցներին: Շինարարական ծրագրերի գնման դեպքում հանձնաժողովը գնահատում է նաև ներկայացված սարքերի և սարքավորումների տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հրավերի պահանջներին: Առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում ՝ ա. ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում հավասար գներ ներկայացրած մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են այդ մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները), բ. հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարը հավասար գներ ներկայացրած մասնակիցներին համակարգի միջոցով՝ ոչ ավտոմատ ծանուցման եղանակով, միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման պայմանների, տևողության, օրվա, ժամի և վայրի մասին, գ. բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը, դ. յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակցի համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը, ե. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ դրան ներկա մասնակիցների ներկայացրած գների, որոշվում և հայտարարվում են ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցները: Եթե բանակցությունների արդյունքում մասնակիցների ներկայացրած գները մնում են հավասար, գնման ընթացակարգն Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվում է չկայացած: 8.7 Եթե հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների գները գերազանցում են գնման գինը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարել ընտրված մասնակից՝ պայմանով, որ վերջինիս հետ կնքվող պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ են մտնում գնման գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքելու դեպքում: Ընդ որում, համաձայնագիրը կնքվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվելուն հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ աշխատանքի կատարման ժամկետները երկարաձգելով պայմանագրի կնքման օրվանից մինչև համաձայնագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածով: Սույն կետի համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե կնքելուն հաջորդող վաթսուն օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Սույն կետի պահանջները չեն կիրառվում, երբ հայտեր ներկայացրել են մեկից ավել մասնակիցներ և միայն մեկ մասնակցի հայտն է գնահատվել հրավերի պահանջներին բավարար: Սույն կետի չկիրառման դեպքում ընթացակարգը Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվում է չկայացած: 8.8 Պահանջի դեպքում որևէ մասնակցի հայտիպատճենները հանձնաժողովի քարտուղարն անհապաղ տրամադրում է նման պահանջ ներկայացրած այլ մասնակցին: Պահանջի կատարման անհնարինության դեպքում պահանջ ներկայացրած անձին անհապաղ տրամադրվում է հայտում ներառված փաստաթղթերը, որոնց վերջինս ծանոթանում է տեղում, իրավունք ունի լուսանկարել դրանք և վերադարձնում է հանձնաժողովի քարտուղարին նիստի ընթացքում՝ առանց խոչընդոտելու հանձնաժողովի բնականոն գործունեությանը: 8.9 Եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, ներառյալ այնդեպքը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ և /կամ/ երբ ՀՀ կառավարության 20.06.2025թ. N 817-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցուցակում ներառված անձը մասնակցի կողմից առաջարկվում է որպես ենթակապալառու, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին համակարգի միջոցով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտի գնահատման ընթացքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները: 8.9.1 Այն դեպքում, երբ մինչև պայմանագիրը պատվիրատուի կողմից կնքվելը պարզվում է, որ մասնակիցը ներառված է ՀՀ կառավարության 20.06.2025թ. N 817-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցուցակում ապա մասնակցի հայտը մերժվում է: 8.10 Եթե սույն հրավերի 8.9-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը: 8.11 Հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե հանձնաժողովի գործունեության ընթացքումպարզվում է, որ վերջիններիս կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը, կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր,տատ, պապ, թոռ, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը սույն ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ: Եթե առկա է սույն կետով նախատեսված պայմանը, ապա սույն ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը անհապաղ ինքնաբացարկ է հայտնում սույնընթացակարգից: 8.12 Հայտերը բացվելուց և գնահատվելուց հետո կազմվում է արձանագրություն` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են հայտերի գնահատման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները և դրանցով պայմանավորված հայտերի մերժման հիմքերը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։ 8.13 Հանձնաժողովի քարտուղարը հայտերի բացման և գնահատման նիստի ավարտից հետո ոչ ուշ քան հաջորդող աշխատանքային օրը` 1) հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրության բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը և սույն հրավերի 1-ին մասի 3.5 կետում նշված հիմնավորումների քննարկման ամփոփաթերթը, որը պարունակում է տեղեկություններ նաև հիմնավորումները ստանալու ամսաթվի և էլեկտրոնային փոստի հասցեների վերաբերյալ, հրապարակում է տեղեկագրում: Եթե հիմնավորումներ չեն ներկայացվել, ապա հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ դրա մասին կատարվում են համապատասխան նշումներ. 2) իր և գնահատող հանձնաժողովի` հայտերի բացման և գնահատման նիստին ներկա անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում: Հանձնաժողովի այն անդամները, որոնք հանձնաժողովի աշխատանքների մասնակցում են հայտերի բացման և գնահատման նիստից հետո հրավիրվող նիստերին, ստորագրում են սույն ենթակետում նախատեսված հայտարարությունները, որոնք տեղեկագրում քարտուղարը հրապարակում է ստորագրմանը հաջորդող աշխատանքային օրը. 8.14 Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշումը լիազորված մարմինը հրապարակում է տեղեկագրում՝ որոշումը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում  սույն կետում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը (ծանուցումը) հրապարակելու օրվան հաջորդող տասներորդ օրը: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն գրավոր տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգերորդ օրը, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Եթե՝ սույն կետով նախատեսված՝ լիազորված մարմնին որոշումը ներկայացվելու վերջնաժամկետը լրանալու օրվա դրությամբ մասնակիցը կամ պայմանագիրը կնքած անձը վճարել է հայտի, պայմանագրի և (կամ) որակավորան ապահովման գումարը, ապա պատվիրատուն տվյալ մասնակցին ցուցակում ներառելու պատճառաբանված որոշումը չի ներկայացնում լիազորված մարմին. մասնակցի կամ պայմանագիրը կնքած անձի կողմից հայտի, պայմանագրի և (կամ) որակավորան ապահովման գումարի վճարումն իրականացվել է լիազորված մարմնին որոշումը ներկայացվելու վերջնաժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան լիազորված մարմնի կողմից մասնակցին ցուցակում ներառելու համար սահմանված քառասունօրյա ժամկետը լրանալը, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` ոչ ուշ, քան տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելը , ապա պատվիրատուն դրա մասին գրավոր տեղեկացնում է լիազորված մարմին, որի հիման վրա մասնակիցը չի ներառվում ցուցակում: Ընդ որում. - եթե մասնակցի գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին դիմում-հայտարարությունը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը սույն հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը, ներառյալ այն դեպքերը, երբ սահմանված ժամկետում չի շտկում կամ ամբողջական չի շտկում հայտի գնահատման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները` այդ թվում՝ երբ ՀՀ կառավարության 20.06.2025թ. N 817-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցուցակում ներառված անձը մասնակցի կողմից առաջարկվում է որպես ենթակապալառու, կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովում կամ եթե ընթացակարգը կազմակերպված է ՞Գնումների մասին՞ ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգավորմանը համապատասխան և դրա արդյունքում համաձայնագիր կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը սահմանված ժամկետում միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի (այսուհետ նաև տուժանք) ձևով ներկայացված պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը չի փոխարինում բանկային երաշխիքով կամ կանխիկ փողով, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում մասնակցի ստանձնված պարտավորության խախտում. -սույն հրավերի 1-ին մասի 8.9.1 կետով նախատեսված հանգամանքը չի համարվում գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում: 8.15 Եթե մասնակիցն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ցուցակներում ներառվել է հայտը ներկայացնելու օրվանից հետո, ապա նրա տվյալ հայտը ենթակա չէ մերժման: 8.16 Սույն հրավերի 1-ին մասի 8.9 կետում նշված փաստաթղթերը մասնակիցը սահմանված ժամկետում հանձնաժողովի քարտուղարին ներկայացնում է վերջինիս՝ սույն հրավերով նախատեսված էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով: Քարտուղարը պարտավոր է փաստաթղթերն ստանալու օրը հաստատել դրանց ստանալու հանգամանքը՝ սույն հրավերում նշված իր էլեկտրոնային փոստից մասնակցի էլեկտրոնային փոստին հավաստում ուղարկելու միջոցով: 8.17 Մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա լինել հանձնաժողովի նիստերին։ Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում։ 8.18 Հանձնաժողովի և (կամ) պատվիրատուի կողմից էլեկտրոնային ծանուցումներն ուղարկվում են համակարգի միջոցով, իսկ մասնակցի կողմից` իր հայտում նշված էլեկտրոնային փոստից սույն հրավերում նշված` հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային փոստին ուղարկվելու միջոցով: Տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում մասնակիցը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որի հավաստագիրըը պետք է զետեղված լինի «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում, կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցները հայտում ներառվող` իրենց կողմից հաստատվող փաստաթղթերը հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցները` այդ փաստաթղթերը ներկայացնում են հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով: Հայտում ներառվող՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվող փաստաթղթերը չեն կնքվում: 8.19 Հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում է ըստ առանձին չափաբաժինների։ 8.20 Ընտրված մասնակցի կողմից պայմանագիրը չկնքելու (հրաժարվելու) կամ պայմանագիր կնքելու իրավունքից զրկվելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը՝ սույն հրավերի 1-ին մասի 8.13-ից 8.19-րդ կետերով սահմանված ընթացակարգի կիրառմամբ: 8.21 Մասնակիցն իրեն ներկայացված պահանջների համապատասխանության հիմնավորման նպատակով կարող է ներկայացնել լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր։ Հանձնաժողովը կարող է ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է: 8.22 Սույն հրավերի 1-ին մասի 8.21 կետի կիրառման նպատակով կարող է հրավիրվել հանձնաժողովի արտահերթ նիստ։ 8.23 Ընտրված մասնակցին որոշելու նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը՝ 1) Համակարգում նշում է ընթացակարգի բավարար գնահատված մասնակիցներին՝ նրանց դասակարգելով ըստ գնահատման արդյունքների և գնային առաջարկների. 2) Համակարգի միջոցով ընթացակարգի մասնակիցների էլեկտրոնային փոստին ուղարկում է գնահատման արդյունքների մասին հանձնաժողովի նիստի արձանագրությունը: 8.24 Մինչև պայմանագիր կնքելը պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին ոչ ուշ, քան ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը: Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: 8.25 Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա և պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջև ընկած ժամանակահատվածն է։ Անգործության ժամկետը սույն ընթացակարգի դեպքում « 10 » օրացուցային օր է։ Անգործության ժամկետը կիրառելի. - չէ, եթե միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի հետ կնքվում է պայմանագիր, - է նաև այն դեպքում, երբ միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, և այն մերժվել է: Սույն կետի կիրառման դեպքում անգործության ժամկետը սահմանվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությամբ: Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն կետով նախատեսված անգործության ժամկետում որևէ մասնակից չի բողոքարկում պայմանագիր կնքելու մասին որոշումը։ Մինչև անգործության ժամկետը լրանալը կամ առանց պայմանագիր կնքելու կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարության հրապարակման կնքված պայմանագիրն առ ոչինչ է։ 9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ 9.1 Պայմանագիր կնքվում է հանձնաժողովի որոշման հիման վրա` պատվիրատուի կողմից։ Պայմանագիրը կնքվում է գրավոր` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով։ 9.2 Սույն հրավերի 1-ին մասի 8.25 կետով սահմանված անգործության ժամկետը լրանալուն հաջորդող չորրորդ աշխատանքային օրը պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը: Ընդ որում, պայմանագիրը կարող է կնքվել ոչ շուտ, քան սույն հրավերի 1-ին մասի 8.25 կետով սահմանված անգործության ժամկետը լրանալու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը: 9.3 Ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկը և կնքվելիք պայմանագրի նախագիծը հանձնաժողովի քարտուղարը տրամադրում է էլեկտրոնային եղանակով: Ընդ որում շինարարական աշխատանքների գնման դեպքում պայմանագրում ներառվում են ընտրված մասնակցի կողմից հայտով ներկայացված սարքերը և սարքավորումները: 9.4 Պայմանագիր կնքելու մասին պատվիրատուի ծանուցումն ընտրված մասնակցին ուղարկելու օրը հանձնաժողովի քարտուղարը համակարգի միջոցով ընտրված մասնակցի էլեկտրոնային փոստին ուղարկում է ծանուցում` պայմանագիր կնքելու առաջարկը տրամադրված լինելու մասին: 9.5 Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո` սույն հրավերի 10․1 կետով նախատեսված ժամկետում, իսկ կնքվելիք պայմանագրի նախագծով կանխավճար նախատեսված լինելու դեպքում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում պայմանագիրը և պատվիրատուին ներկայացնում որակավորման և պայմանագրի ապահովումները, իսկ կնքվելիք պայմանագրի նախագծով կանխավճար նախատեսված լինելու և ընտրված մասնակցի կողմից այդ պայմանն ընդունվելու դեպքում նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից։ Ընդ որում ընտրված մասնակցի կողմից հաստատված պայմանագրի նախագիծը պատվիրատուին ներկայացվում է գրավոր և դրա ներկայացման գրությունը հաշվառվում է պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգում: Պատվիրատուի ղեկավարի կողմից պայմանագրի նախագիծը հաստատվում է այդ իրավասության առաջացմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում և հաստատմանը հաջորդող աշխատանքային օրը ուղեկցող գրությամբ տրամադրվում է ընտրված մասնակցին: 9.6 Պայմանագիր կնքելու վերաբերյալ պատվիրատուի առաջարկը ստացած ընտրված մասնակիցը համակարգի միջոցով ընդունում կամ մերժում է իրեն ներկայացված առաջարկը: 9.7 Մինչև սույն հրավերի 1-ին մասի 9.5 կետով նախատեսված ժամկետի ավարտը, կողմերի համաձայնությամբ, կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կանխավճարի չափի կամընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը։ 9.8 Պայմանագիրը կնքվելուն հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը համակարգում ավարտում է ընթացակարգը: 10. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԸ 10.1 Որակավորման և պայմանագրի ապահովումները ներկայացնելու պահանջի հիման վրա, այն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել որակավորման և պայմանագրի ապահովումներ։ Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումները11.1 10.2 Որակավորման ապահովման չափը հավասար է սույն ընթացակարգի շրջանակում գնվելիք աշխատանքների գնման գնի 15 տոկոսին: Եթե աշխատանքների գնման գինը պակաս է կնքվելիք պայմանագրի գնից, ապա որակավորման ապահովման չափը հաշվարկվում է պայմանագրի գնի նկատմամբ։ Որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով (հավելված 4․2): Ընդ որում ապահովումը պետք է վավեր լինի առնվազն մինչև պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուից կողմից ամբողջական ընդունվելու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը ներառյալ: Կանխիկ փողի ձևով ներկայացված որակավորման ապահովումը պետք է փոխանցվի Կենտրոնական գանձապետարանում լիազորված մարմնի անվամբ բացված «900008000698» գանձապետական հաշվին. Որակավորման ապահովումը այն ներկայացնողին վերադարձվում է պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման ապահովումը չի վերադարձվում, եթե այն ներկայացրած անձը խախտում է պայմանագրով նախատեսված պարտավորություն, որը հանգեցնում է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը: 10.3. Պայմանագրի ապահովման չափը կազմում է գնման գնի 10 տոկոսը: Եթե պայմանագրի նախագծով նախատեսված աշխատանքների գնման գինը պակաս է կնքվելիք պայմանագրի գնից, ապա պայմանագրի ապահովման չափը հաշվարկվում է պայմանագրի գնի նկատմամբ: Պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի (հավելված 5.1) կամ կանխիկ փողի ձևով:13 Պայմանագրի ապահովումը պետք է վավեր լինի առնվազն մինչև կնքվելիք պայմանագրով սահմանվող պարտավորությունների ամբողջական կատարման վերջին օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը ներառյալ: Պայմանագրի ապահովումը այն ներկայացրած անձին վերադարձվում է կնքված պայմանագրով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում՝ ամբողջական պարտավորությունների կատարման ժամկետը լրանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կանխիկ փողի ձևով ներկայացված պայմանագրի ապահովումը պետք է փոխանցվի Կենտրոնական գանձապետարանում լիազորված մարմնի անվամբ բացված «900008000664» գանձապետական հաշվին. 10.4 10.5 10.6 10.7 Պատվիրատուի ղեկավարը պայմանագրի և որակավորման ապահովման վճարման պահանջը բանկին, իսկ կանխիկ փողի ձևով ներկայացված ապահովման դեպքում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, ներկայացնում է գրավոր՝ ապահովման վճարման հիմքը առաջանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե ապահովման վճարման պահանջը բանկի կամ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մերժվում է պահանջը կամ դրան կից փաստաթղթերը ոչ ամբողջական ներկայացված լինելու հիմքով, ապա նոր պահանջը պատվիրատուի ղեկավարը գրավոր ներկայացնում է մերժումը ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: 10.8 Պատվիրատուի ղեկավարը պայմանագրի կամ որակավորման ապահովման վերադարձման մասին գրավոր տեղեկացնում է՝ - կանխիկ փողի ձևով ներկայացված ապահովման դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ ապահովման վերադարձման հիմքը առաջանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կցելով վճարումը հիմնավորող փաստաթղթի պատճենը. - բանկային երաշխիքի ձևով ներկայացված ապահովման դեպքում երաշխիքը թողարկած բանկին՝ ապահովման վերադարձման հիմքը առաջանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում. -տուժանքի ձևով ներկայացված ապահովման դեպքում դեպքում այն ներկայացրած մասնակցին՝ ապահովման վերադարձման հիմքը առաջանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 11. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ 11.1 Օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, եթե` 1) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին. 2) դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը: Ընդ որում պետության կամ համայնքների կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգը կարող է ամբողջությամբ կամ մասնակի չկայացած հայտարարվել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու, այլ պատվիրատուների դեպքում` ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարի, իսկ հիմնադրամների դեպքում հոգաբարձուների խորհրդի որոշման հիման վրա: 3) ոչ մի հայտ չի ներկայացվել. 4) պայմանագիր չի կնքվում։ Սույն ընթացակարգը Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա հայտարարվում է չկայացած, եթե սույն ընթացակարգի շրջանակում սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու պահի դրությամբ էլեկտրոնային գնումների համակարգը խափանված է: 11.2 Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը։ 12. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՄԱՍՆԱԿՑԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԿԱՐԳԸ 12․1 Յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգով: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Օրենսգրքով սահմանված կարգով մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը բողոքարկելու գնման առարկայի բնութագրերը կամ հրավերի պահանջները: 12․2. Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն, և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ: 12․3. Պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կատարած գործողության կամ անգործության հետևանքով պատճառված վնասները հատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: 12․4. Սույն հրավերով սահմանված անգործության ժամկետը պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հայցային վաղեմության ժամկետ է, բացառությամբ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման և պայմանագիրը միակողմանի լուծելու հետ կապված վեճերի, որոնց դեպքում հայցային վաղեմության ժամկետը երեսուն օրացուցային օր է: 12․5․Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը քննվում և լուծվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում: Դատարանի պատճառաբանված որոշմամբ սույն մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչև տասն օրացուցային օրով: 12.6. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում: 12.7. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին: 12.8. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Սույն կետով նախատեսված ժամկետում պատասխանողի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարվելու դեպքում գործը քննվում է դրանում առկա ապացույցների հիման վրա, իսկ հայցվորի վկայակոչած այն փաստերը, որոնք ենթակա են հաստատման պատասխանողի տիրապետման տակ գտնվող ապացույցներով, համարվում են հաստատված: 12․9. Դատարանը սույն գնման գործընթացին վերաբերող՝ սույն բաժնով նախատեսված վեճերի վերաբերյալ իր վարույթում քննվող գործերը միացնում է մեկ վարույթում: 12․10. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը սույն կետով նախատեսված որոշումն անհապաղ հրապարակում է տեղեկագրում՝ նշելով կասեցման օրը: 12․11․ Հայցադիմումի պատասխանը պատվիրատուն ներկայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: 12․12 Գործին մասնակցող անձինք և նրանց ներկայացուցիչները դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև Օրենսգրքով նախատեսված դեպքերում առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին ծանուցվում են էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ծանուցագրերը և այլ փաստաթղթեր Օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումում նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու եղանակով: 12․13․ Դատարանը սույն բաժնով նախատեսված վեճերով գործերը քննում և դրանց վերաբերյալ վճիռները և որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործը քննել դատական նիստում: 12․14. Գործը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի լրանալը: 12․15. Գործը դատական նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ եռօրյա ժամկետում: 12․16. Գործը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ: 12․17․ Վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների հիմքում ընկած հանգամանքների, ինչպես նաև տվյալ գործողությունների (անգործության) կատարման և որոշման ընդունման օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը: 12․18․ Պատասխանողը վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը իրենից անկախ պատճառներով: 12․19 . Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների (բացառությամբ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների) բողոքարկումն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը` սույն հրավերի 12․10 կետով նախատեսված որոշումը հրապարակվելու օրվանից մինչև վեճի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը: 12․20․ Այն դեպքերում, երբ, հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերից ելնելով, անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը, դատարանը Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմինների ղեկավարների, իսկ իրավաբանական անձանց դեպքում գործադիր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա կայացնում է գնման գործընթացի կասեցումը վերացնելու մասին որոշում: Դատարանը սույն կետով նախատեսված որոշումը դրա կայացման օրն անհապաղ ուղարկում է լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինն այդ որոշումն անհապաղ հրապարակում է տեղեկագրում: 12․21․ Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 12.22․ Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտը դրա հրապարակման օրն ուղարկվում է լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտն անհապաղ հրապարակում է տեղեկագրում: 12․23․ Բողոքարկման համար գանձվող պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքով։ ՄԱՍ II Հ Ր Ա Հ Ա Ն Գ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ Հ Ա Յ Տ Ը Պ Ա Տ Ր Ա Ս Տ Ե Լ ՈՒ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1 Սույն հրահանգը նպատակ ունի օժանդակել մասնակիցներին հայտը պատրաստելիս։ 1.2 Նպատակահարմարության դեպքում մասնակիցը պահանջվող տեղեկությունները կարող է ներկայացնել սույն հրահանգով առաջարկվող ձևերից տարբերվող` այլ ձևերով` պահպանելով պահանջվող վավերապայմանները։ 1.3 Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն։ 2. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՅՏԸ Ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը համակարգի միջոցով ներկայացնում է հայտ: Հայտին կցվում են սույն հրավերով նախատեսված համապատասխան փաստաթղթերը (տեղեկությունները): Մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված` 1) «Պիտանելիության չափորոշիչ». 2.1 ընթացակարգին մասնակցելու դիմում-հայտարարություն` համաձայն հավելված N 1-ի. 2.2 ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները, եթե պայմանագիրն իրականացվելու է գործակալության միջոցով. 2.3 համատեղ գործունեության պայմանագիրը, եթե մասնակիցները գնման ընթացակարգին մասնակցում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով). 2.4 2) «Ֆինանսական չափորոշիչ». 2.5 գնային առաջարկ` համաձայն հավելված N 2-ի: Գնային առաջարկը ներկայացվում է արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով։ Արժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում. 2.7 Սույն հրավերով նախատեսված` մասնակցի կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ)։ Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ։ 2.8 Հայտում ներառվող բնօրինակ փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց նոտարական կարգով վավերացված օրինակները։

Official source: ARMEPS ↗

Notice updates

October 17, 2026 · Version 2

Buyer updated · Classification updated · Deadline information updated · Summary and analysis updated · Tender facts updated · Original notice updated · Deadline updated · Location updated · Source updated · Source notice details updated · Source references updated · Status changed · Notice update added

October 13, 2026 · Version 1

Published

Announcement and invitation for the procedure (code ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21) organized by the Garni Municipality (Kotayk Region, RA) for the procurement of works on Streets 4, 5, and 6 of the 5th District and Azatamartikneri Highway in the settlement of

PSC - Notice & Contract Documents ARMEPS Ministry of Finance of RA Հայերեն Անգլերեն Русский Homepage About FAQ Help Contact 13:53:01 AMT Search: Select CfTs Organisation Advanced search Log in Username: Password: Register as a Supplier Information News Public procurement legislation Electronic public procurement Reports and Analysis Bids Relevant links FAQ Calendar January February March April May June July August September October November December 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025 2026 2027 2028 2029 2030 2031 2032 2033 2034 2035 2036 2037 2038 2039 2040 2041 2042 2043 2044 2045 2046 2047 2048 2049 2050 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Notice & Contract Documents Show CfT Menu Loading.... CFT: ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքապետարանի կողմից Գառնի բնակավայրի 5-րդ թաղամասի 4-րդ, 5-րդ և 6-րդ փողոցների, Ազատամարտիկների խճուղո աշխատանքների կատարման ձեռքբերման նպատակով կազմակերպված ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21 ծածկագրով ընթացակարգի հայտարարություն և հրավեր Announcement and invitation for the procedure (code ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21) organized by the Garni Municipality (Kotayk Region, RA) for the procurement of works on Streets 4, 5, and 6 of the 5th District and Azatamartikneri Highway in the settlement of Объявление и приглашение к участию в тендере на выполнение работ по 4-й, 5-й и 6-й улицам 5-го района поселка Гарни и шоссе Азатамартикнери под кодом ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21, организованном муниципалитетом Гарни Котайкской области Республики Армения. Workspace Information Name of Contracting Authority: ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարան Title: ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքապետարանի կողմից Գառնի բնակավայրի 5-րդ թաղամասի 4-րդ, 5-րդ և 6-րդ փողոցների, Ազատամարտիկների խճուղո աշխատանքների կատարման ձեռքբերման նպատակով կազմակերպված ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21 ծածկագրով ընթացակարգի հայտարարություն և հրավեր Title (EN): Announcement and invitation for the procedure (code ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21) organized by the Garni Municipality (Kotayk Region, RA) for the procurement of works on Streets 4, 5, and 6 of the 5th District and Azatamartikneri Highway in the settlement of Title (RU): Объявление и приглашение к участию в тендере на выполнение работ по 4-й, 5-й и 6-й улицам 5-го района поселка Гарни и шоссе Азатамартикнери под кодом ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21, организованном муниципалитетом Гарни Котайкской области Республики Армения. CfT Id: ԳՀ-ԳՀԱՇՁԲ-2026/21 CFT Unique ID: 2026/null/10 Evaluation Mechanism : Lowest Price Description: ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքապետարանի կողմից աշխատանքների կատարման ձեռքբերման նպատակով կազմակերպված ընթացակարգի հայտարարություն և հրավեր Procurement Type: Works Procedure: Request for Quotations CfT Involves: A Public Contract CPV Codes: 45221142-ընդհանուր շինարարական աշխատանքներ Inclusion of e-Auctions: No NUTS codes: Estimated value (AMD): Time-limit for receipt of tenders or requests to participate: 15/10/2026 10:00 Deadline for dispatching invitations: Request for clarifications (from-to) : 07/10/2026 16:58 - 10/10/2026 10:00 Tenders Opening Date: 15/10/2026 10:00 One-phased submission or two-phased submission: One phase Contract awarded in Lots: No Date of Publication/Invitation : 07/10/2026 17:09 Date of Awarding: